...

Աչքաչափով առաջ են գնում

Աչքաչափով առաջ են գնում

ԱԺ ՔՊ կուսակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը, անդրադառնալով վերջին շրջանում հայ-ադրբեջանական բանակցություններին, ասել է. «Միջանցքի հարցը, իմ տպավորությամբ, Ադրբեջանի և Թուրքիայի գոնե հրապարակային հայտարարություններից դուրս է եկել: Նույնիսկ ընդհակառակը, իրենք ասում են, որ դա իրենց պետք չի, որովհետև իրենք տնտեսական առումով ավելի հարմար այլ ճանապարհ են գտել իրենց համար»:

«ՉԻ». Մենք նկատել ենք, որ իշխանական պատգամավորները, որպես կանոն, քաղաքական գործընթացները աչքաչափով են գնահատում: 

Մոտավորապես այ սենց բան կլինի, կամ չի լինի: Ոնց որ թե հարևան երկրները խելոքացել են: Կա, չկա, միջանցքի հարցը ջրվել է: Սրանք նրանց մեկնաբանությունների տեսակներն են: 

Հիմա միջանցքի հարցը համարում են օրակարգից դուրս, որովհետև, շատ հզոր միտք է, «Ադրբեջանն ու Թուրքիան գոնե հրապարակային դրա մասին չեն խոսում»: Այսինքն, որ էս երկու օրը չեն խոսում, ուրեմն թեման փակ է: Երկու օրվա կտրվածքով են մեկնաբանում: 

Ադրբեջանն ուղղակի շքերթի է պատրաստվում, մի քիչ գլուխը խառն է, բայց միջանցքի թեման դրանից չի փակվել: Գոնե մեր տպավորությամբ: Մենք գործադիր իշխանություն չենք, կարող ենք մեզ թույլ տալ այսպես արտահայտվել: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   375 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ