...

ԱԳՆ կախիչները դիմացան փորձությանը

ԱԳՆ կախիչները դիմացան փորձությանը

Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ արտգործնախարարություն կատարած այցելության ընթացքում նրան զեկուցել են 2023 թ․ ընթացքում արտաքին քաղաքական ոլորտի ձեռքբերումների մասին, ինչպես նաև անդրադարձել «2023 թ․ տարեսկզբից Լաչինի միջանցքի արգելափակման, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության պայմաններում, սեպտեմբերին ռազմական հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակում ՀՀ կողմից իրականացված քայլերին»։

Մեր տեղեկությունների համաձայն՝ Արարատ Միրզոյանը զեկուցել է, որ Արցախի հայաթափման ընթացքում ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն ընդհանուր առմամբ արտահայտել է շուրջ 49 մտահոգություն, որոնցից 23-ը՝ սաստիկ, 17-ը՝ խորը, ևս 7-ը՝ վճռական, 2-ը՝ համապարփակ։ Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ իշխանությունները հնչեցրել են ավելի քան 39 ահազանգ, հայտնել 16 զորակցություն, որոնցից 14-ը՝ մեր արցախցի քույրերին ու եղբայրներին, ինչպես նաև արտահայտել էթնիկ զտումների թեման բարձրաձայնելու համար միջազգային ատյաններին ուղղված շուրջ 78 շնորհակալություն, որոնցից 54-ը՝ խորին։ 

Իր հերթին վարչապետ Փաշինյանը գոհունակություն է հայտնել արտգործնախարարության արդյունավետ գործունեության առթիվ, անձամբ ստուգել միջանցքի կախիչները և խոստացել բարելավել գերատեսչության շենքային պայմանները։

ՎԱՐԿԱՆԻՇ

   1961 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ