...

Ամենամեծ ծավալի վնասն եք տվել

Ամենամեծ ծավալի վնասն եք տվել

Ռոբերտ Քոչարյանն այսօր իր հրավիրած ասուլիսում նշել է. «Կրթական ոլորտում մենք լրջագույն բարեփոխումներ ենք արել, երևի այդ ոլորտի բարեփոխումների ամենամեծ ծավալը իմ ժամանակում է արվել: Ենթադրում էինք, որ դա ինչ-որ արդյունքների պետք է բերեր, ավելի զգալի, բայց տեսնում եմ, որ չկա: Չեմ կարող ասել՝ ինչն է պատճառը»:

«ՉԻ». Իհարկե, Քոչարյանն իր ասուլիսում բազմաթիվ ուշագրավ մտքեր է հայտնել, նույնիսկ հպարտությամբ հայտարարել է, թե 2001-ին Ադրբեջանին Մեղրիի միջանցք տալու իր տարբերակը ավելի շահավետ էր, քան հիմիկվանը: Բայց դրանց դեռ կանդրադառնանք, սա էլ պակաս հետաքրքիր չէ:

Մի հատ հասկանանք, թե ինչ բարեփոխումներ է արել: Նախ, ներկայացնենք, թե ովքեր են եղել Կրթության և գիտության նախարարները Քոչարյանի օրոք.

1998-1999՝ Լևոն Մկրտչյան
1999-2001՝ Էդուարդ Ղազարյան 
2001-2003՝ Լևոն Մկրտչյան
2003-2006՝ Սերգո Երիցյան 
2006-2008 Լևոն Մկրտչյան

Այսինքն՝ կրթության ոլորտում բարեփոխումների մասին խոսող մարդը հենց սկսել է ղեկավարել Հայաստանը, այդ ոլորտը հանձնել է դաշնակներին: Ընդ որում, նույն մարդուն՝ երեք անգամ: Իհարկե, մի անգամ չեմուչումով տվեց, որպեսզի դաշնակները Պողոս Պողոսյանի սպանությունից հետո ձենները կտրեն: Ու ամեն անգամ Լևոն Մկրտչյանին նախարար նշանակելուց հետո մենակ մի բան էր բարեփոխվում. «Վալեմ Պլազայի» ներքին ինտերիերը:

Հիմա հարց է առաջանում. 130 տարվա հայդուկային ու աղանդավորական մտածելակերպով մարդիկ ի՞նչ բարեփոխում պետք է անեին կրթության ոլորտում: Ամեն անգամ՝ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի հետ կոալիցիաներ ստեղծելիս, պարտադիր կրթության ոլորտն էին պահանջում, որ այդ համակարգում իրենց երիտդաշնակցական մետաստազները տարածեն, դաշնակցական գրքերը պարտադրեն ուսանողներին: Սա է եղել Քոչարյանի օրոք բարեփոխում ասածը: 

Բուհերի ռեկտորներին միայն հավատարմության, քծնանքի չափաբաժինը ստուգելուց հետո էիք այդ պաշտոններին նշանակում: Կամ՝ քավոր-սանիկական հարաբերությունների հիման վրա: Երբ Սամվել Մայրապետյանը Բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնը պարզապես նվեր էր անում իր կնոջը, դա բարեփոխո՞ւմ էր:

Իսկ դաշնակների կառավարած կրթական համակարգում ուսանողը ի՞նչ պիտի դառնար. ճիշտ է՝ ոչմիթիզական և Վիլսոնի քարտեզների ֆանատ: Արդյունքն էլ սա պետք է լիներ: 

Ու հիմա Քոչարյանը զարմացած է. ասում է, չգիտեմ, թե խի սենց եղավ: Ինչ ցանել եք, դա էլ հնձել եք: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1929 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ