...

Անդուր հարևանն ու ընդդիմությունը

Անդուր հարևանն ու ընդդիմությունը

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը News.am-ի հետ զրույցում ասել է. «Եթե դրսից Ալիևը թույլ չի տալիս, որ Հայաստանը ոտքի կանգնի, ներսից էլ ընդդիմություն կոչեցյալը»:

«ՉԻ». Իշխանական պատգամավորը խոստովանում է, որ Հայաստանի զարգանալ-չզարգանալը կախված է Ալիևի կամքից: Կուզի, Հայաստանը ոտքի կկանգնի, չի ուզի, չի կանգնի: 

Իշխանական պատգամավորը խոստովանում է, որ Հայաստանում իշխանությունը պատկանում է ոչ թե իշխանությանը, այլ Ալիևին ու մեր ընդդիմությանը: 

Ու մեկը չկա հարցնի. եթե ձեզանից ոչինչ կախված չէ, եթե ի վիճակի չեք Հայաստանը ոտքի կանգնեցնել, ի՞նչ գործ ունեք խորհրդարանում, մանդատները վայր դրեք, գնացեք տուն: Թող ընդդիմությունն ու Ալիևը բանակցեն Հայաստանի ոտքի կանգնելու հարցում:

Ամենահետաքրքիրը, որ հիմա էլ նոր «ատմազկա» են գտել իրենց բերած աղետների համար. մեղավորը Ալիևն է: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   346 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ