...

Ունենալը քիչ է, պիտի նաև ծախսել կարողանալ

Ունենալը քիչ է, պիտի նաև ծախսել կարողանալ

«Աշխարհում կան ընդամենը չորս բանտարկված միլիարդատերեր, որոնցից երկուսը հայ են», հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

«ՉԻ»․ Այ տնաշեն, բա տենց բան կասե՞ն։ Ըստ երևույթին Նարեկ Կարապետյանը չի լսել հայտնի անեկդոտը․ «Հայկական ռադիոյին» հարցնում են՝ կարո՞ղ է արդյոք կինն ամուսնուն միլիոնատեր դարձնել, պատասխանում է՝ «կարող է, եթե ամուսինը միլիարդատեր է»։ Բա որ հանկարծ Նիկոլը որոշի պակասեցնե՞լ բանտարկված հայ միլիարդատերերի թիվը։ Իսկ դրա ձևերն ընդամենը երկուսն են․ կամ ազատ է արձակում Սամվել Կարապետյանին, կամ խլում է ունեցվածքը՝ որպեսզի նա այլևս միլիարդատեր չլինի։ Ինչ եք կարծում՝ ո՞ր տարբերակը կընտրի Նիկոլը։

Ի դեպ՝ այդ թվաբանությունն անիմաստ է նաև մեկ այլ պատճառով։ Որովհետև, եթե հաշվի առնենք Հայաստանի այսօրվա իշխանությունների ահավոր կոռումպացվածության ու Նիկոլ Փաշինյանի անձնական ունեցվածքի վերաբերյալ շրջանառվող առասպելները, ապա իշխանափոխությունից ու Սամվել Կարապետյանի ազատ արձակվելուց հետո կալանքի տակ գտնվող հայ միլիարդատերերի թիվը չի փոխվելու։

ՎԱՐԿԱՆԻՇ

   160 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ