...

Մենք բաժնեմասերի վերածելու հայրենիք չունենք

Մենք բաժնեմասերի վերածելու հայրենիք չունենք

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հրապարակել է ինչ-որ հարցման արդյունքներ, որոնց համաձայն՝ Սամվել Կարապետյանին պատրաստ է ձայն տալ ընտրողների 34, իսկ Նիկոլ Փաշինյանին՝ 33 տոկոսը։

«ՉԻ»․ Համաձայնվեք՝ շատ հետաքրքիր թվաբանություն է։ Եվ խնդիրը նույնիսկ Սամվել Կարապետյանի 34 տոկոսը չէ, այլ այն, թե ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանին 33 տոկոս «նվիրվել»՝ այն դեպքում, երբ ցանկացած հարցման արդյունքներով ՔՊ-ի վարկանիշն առավելագույնը 15-17 տոկոս է։ 

Չնայած՝ դա նույնպես կարելի է հասկանալ։ Սամվել Կարապետյանի վարկանիշը միանգամից 50 տոկոսից ավել գրելը ճիշտ չէր լինի (այդ թիվը կամաց-կամաց է պետք բարձրացնել), Նիկոլի վարկանիշն էլ եթե գրվեր այնպես, ինչպես կա՝ 15-17 տոկոս, ստիպված պիտի լինեին գրել նաև այլ ուժերի վարկանիշները։ Դրա համար էլ որոշել են ներկայացնել այնպես, թե իբր ընտրողների ձայները բաժանվում են ընդամենը երեք մասի․ Նիկոլ Փաշինյան, Սամվել Կարապետյան և «մյուսները»։ Ու դա արել են բիզնեսի տրամաբանությամբ։ Եթե, օրինակ, որևէ բիզնես երեք համարյա իրավահավասար բաժնետեր ունի, հենց այդ հարաբերակցությամբ էլ բաժանում են՝ 34-33-33 տոկոս։ 

Բայց ընտրությունների և բիզնեսի միջև էական տարբերություններ կան, ընտրողներն էլ բաժնետոմսեր չեն, որ նախապես մեջ-մեջ անեք։ Եվ ամենակարևորը՝ չի կարելի հանուն կասկածելի PR-ի նախապես նեղացնել պոտենցիալ գործընկերներին։

ՎԱՐԿԱՆԻՇ

   32 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ