...

Հարևանի ու Երևանի նախարարը

Հարևանի ու Երևանի նախարարը

«Օրբելի ֆորում 2025»-ի ժամանակ թուրք լրագրողը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ասել է, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության մասին Միրզոյանի մտքերը ստիպում են մտածել, թե «Թուրքիայի ԱԳ նախարարն է խոսում»։ Միրզոյանն այս դիտարկմանը չի չարձագանքել:

«ՉԻ». Բայց ինչի՞ արձագանքի: Չմտածեք, թե թուրք լրագրողի խոսքերից վատ է զգացել: Ընդհակառակը, շոյված է զգացել, որ իրեն համեմատում են Թուրքիայի ԱԳ նախարարի հետ: 

Ավելին ասենք, էն թուրք նախարարը սկսել է չարությամբ լցվել Արարատ Միրզոյանի հանդեպ: Որովհետև Թուրքիայում իրեն արդեն քննադատում են, թե այնքան էլ լավ չի պաշտպանում երկրի շահերը, ասում են՝ մի Արարատ Միրզոյանի չափ էլ չկաս, օրինակ վերցրու նրանից: 

Աթոռը սկսել է երերալ այդ նախարարի տակ: Բա:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   120 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ