ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն անդրադառնալով Ադրբեջանի նախագահ օգնական Հիքմեթ Հաջիևի՝ Գանձասարի վերաբերյալ հայտարարություններին, ասել է, որ իրենք «անհրաժեշտ քայլերն արել են»:
ՉԻ.- Մենք չէինք էլ կասկածում, որ Արարատ Միրզոյանն արել է այդ անհրաժեշտ քայլերը: Կարող ենք ասել, թե ինչ հայրենասիրական քայլեր է արել:
1. Ծանոթացել է Հաջիևի հայտարարություններին:
2. Հետո մի հատ էլ է կարդացել, որովհետև առաջին անգամ բան չի հասկացել:
3. Հետո նեղվել է, որ այս առթիվ պիտի մեկնաբանություններ տա:
4. Ու սա ամենակարևոր կետն է, լայքել է Նիկոլ Փաշինյանի խալաթոտ լուսանկարը: