Արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, թե իր պատկերացմամբ՝ խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո Ադրբեջանն այդ պայմանավորվածությունները խախտելու ոչ մի շահագրգռություն չի ունենալու։
«ՉԻ»․ Իսկ որո՞նք են այսօր Ադրբեջանի «շահագրգռությունները»։ Լուրջ բան չկա, ընդամենը՝ անխոչընդոտ կապ Նախիջևանի հետ, ՀՀ զինված ուժերի էական կրճատում, Եկեղեցու պառակտում, Սահմանադրության փոփոխություն, Սփյուռքի հետ կապերի խզում, «ռևանշիստական» կուսակցությունների լուծարում, հարյուր միլիարդ դոլարի փոխհատուցում, իրենց «փախստականների» վերադարձ «պատմական Ադրբեջան», և վերջ։
Եվ եթե Արարատ Միրզոյանն ասում է, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո Ադրբեջանը դա խախտելու շահագրգռություն չի ունենալու, նշանակում է՝ կամ Ալիևն անսպասելիորեն վերադաստիարակվելու է ու դառնա խաղաղության աղավնի, կամ համաձայնագիրը ստորագրվելու է միայն այդ «շահագրգռությունները» բավարարելու պայմանով։ Հետաքրքիր է՝ այս երկու տարբերակներից ո՞րն է ավելի հավանական, և կոնկրետ ո՞ր տարբերակը նկատի ունի Արարատ Միրզոյանը (եթե, իհարկե, համաձայնագրի ստորագրումից հետո պահպանի անունը)։