...

Արգիշտի Մեխակյան. Իմ կարծիքով 132 պատգամավորը մի փոքր շատ է

Արգիշտի Մեխակյան. Իմ կարծիքով 132 պատգամավորը մի փոքր շատ է

Դեկտեմբերի 6-ին լրացավ յոթերորդ գումարման Ազգային Ժողովի գործունեության մեկ տարին: Ի՞նչ օրենսդրական գործունեություն են ծավալել հայրենի ազգընտիրները մեկ տարվա ընթացքում, որակական ի՞նչ փոփոխություն է տեղի ունեցել խորհրդարանում, արդյո՞ք պատգամավորների թվի ավելացումը բարձրացրել է խորհրդարանի աշխատանքի արդյունավետությունը:

«Քասթինգի արդյունքները» խորագրի ներքո առանց խմբագրման ներկայացնում ենք ԱԺ պատգամավորների տեսակետները:

7-րդ գումարման Խորհրդարանում մեկ տարվա գործունեության մասին զրուցել ենք իմքայլ-ական Արգիշտի Մեխակյանի հետ:

- Քանի որ ես մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում եմ, այս պահին ես և իմ գործընկեր Գևորգ Պապոյանը շրջանառության մեջ ենք դրել օրենքի նախագիծ՝ գույքահարկի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին և զուգահեռ աշխատում ենք մի քանի այլ օրենսդրական կետերի վրա, որոնք ապագայում՝ ամենաուշը միչև գարուն, կդրվեն արդեն շրջանառության մեջ: Բացի դրանից, քանի որ հանդիսանում եմ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ և բավականին խիտ է գրաֆիկը, քննարկվող հարցերը շատ են, հանձնաժողովի քննարկումները շատ-շատ են և դրանց մասնակցելը, քննարկելը նույնպես կարևոր են:

- Ավելի կարևո՞ր են, քան օրենքներ գրելը:

- Երկուսն էլ կարևոր են:

- Այս պահին ո՞ր փուլում է գտնվում Ձեր ներկայացրած փոփոխության ենթակա նախագիծը, արդեն դրվե՞լ է շրջանառության մեջ:

- Հիմա դրվել է շրջանառության մեջ, որից հետո կլինի նաև հանրային քննարկում, եթե չեմ սխալվում երկու ամիս ժամկետով մնում է և կառավարությունից ստանում ենք եզրակացություն դրա վերաբերյալ, այնուհետև դրանից հետո մտնում է հանձնաժողովի նիստի օրակարգ:

- Պարոն Մեխակյան, երբևէ ելույթ ունեցե՞լ եք Աժ բարձրագույն ամբիոնից:

- Եղել է մեկ-երկու ելույթ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ:

- 132 պատգամավորը մեր խորհրդարանի համար շա՞տ է, թե՞ քիչ: 

- Իմ կարծիքով մի փոքր շատ է, բայց սահմանադրությամբ է այդ թիվը սահմանված, և մենք այստեղ ոչինչ չունենք անելու, միգուցե հետագայում մայր օրենքի բարեփոխումների արդյունքում կարգավորվի:

Մելանյա Ծառուկյան
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1946 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ