...

Արսեն Թորոսյանի երազը

Արսեն Թորոսյանի երազը

Կառավարության օպտիմալացման շնորհիվ առողջապահության նախարարությանը միացել են ՊԵԿ-ը, ֆինանսների նախարարությունը, գանձապետարանը և կենտրոնական բանկը: Բոլոր կոմերցիոն բանկերը դարձել են հիվանդանոցների դուստր ձեռնարկություններ: Օրինակ՝ «Արդշինբանկը» կցվել է Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ին, «Ամերիան»՝ Ուռուցքաբանության ինստիտուտին, «Կոնվերսբանկը»՝ Իզմիրլյան կենտրոնին և այդպես շարունակ:
Բայց միևնույն է, ինքը բավարարված չէ: Առողջապահության բյուջեն շարունակում է զիջել ԱՄՆ-ի և Չինաստանի առողջապահության բյուջեներին:

Ի՞նչ անել: Նախ պետք է բարձրացնել հարկերը՝ դարձնելով 50 տոկոս: Ինքը իր գյուտից ոգևորվում է և քթի տակ խնդմնդում. «տեսնես էն Արա Մինասյանի խնամի Սաշիկը չէր հասկանո՞ւմ, որ դա կարելի է անել օրենքով-կարգով»: Բայց դա էլ բավարար չէ ու սկսում է բարձրաձայն մտորել. «ի՞նչ իմաստ ունի դպրոցի վրա փող դնել, եթե ձմռանը դպրոցում հիվանդանալու շանսերը մեծանում են: Պետք է դպրոցները փակվեն նոյեմբերի 30-ին և բացվեն մարտի 1-ին: Մի երեսուն միլիարդ այդտեղից կկպնի: Նույնը պետք է անել մանկապարտեզների ու բուհերի հետ: Մի տասը միլիարդ էլ այդտեղից կկպնի: Բոլոր խոպանչիները Հայաստան ժամանելուն պես, պետք է անցնեն համալիր հետազոտություն, ի՞նչ իմանաս ինչ վիռուս-միռուս են բերել: Յուրաքանչյուր խոպանչուց գանձել 100 դոլար կամ 5000 ռուբլի: Դա էլ մի 20 միլիարդ կբերի: Այթիշնիկները զբաղված են վտանգավոր գործով, նրանց հիվանդանալու շանսերը մեծ են, ինչու պետք է նույնքան հարկ վճարեն: Ուրեմն նրանց եկամտահարկը պետք է դարձնել 70 տոկոս: Արագ աճող ճյուղ է, ոնց էլ լինի մի 10 միլիարդ կբերի»:

Էլի միլիարդներ կգային, եթե չարթնանար ներքևի հարևանի ծխախոտի հոտից: Խեղճ մարդը 60 տարեկանում սկսել է ծխել Թորոսյանի հարկային նոր քաղաքականության պատճառով:

«Չորրորդ իշխանություն», թիվ 11, 2019

ՎԱՐԿԱՆԻՇ

   3622 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ