...

Սիրիր մերձավանիդ

Սիրիր մերձավանիդ

ԱԺ քպ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանն իր տելեգրամյան ալիքում գրել է. «Այո հայհոյել չի կարելի, ո՛չ ԱԺ ամբիոնից, ո՛չ ԱԺ դահլիճում և ո՛չ էլ որևէ այլ տեղ։

Այսուհետ և միշտ քաղաքական վենդետա լինելու է ցանկացածի հանդեպ, ով իրեն քաղաքականության մեջ կպահի լածիրակի պես»։

«ՉԻ». Բայց լավ է ասում: Երեկ խորհրդարանում իրենց թուրք որակողների լավն ու վատն էր քրֆում, հորն ու մորն էր հիշում, հիմա էլ՝ թե չի կարելի հայհոյել: 

Տպավորություն է, որ երեկվա ռազբորկաներից հետո բոլոր հայհոյողները գնացել, մեղքերի թողություն են ստացել, թեման ջրել են, այժմ էլ անցել են վենդետային:

Դե եթե հայհոյելը լածիրակի պահվածք է, ստացվում է, որ էս խորհրդարանի 97,6 տոկոսի հանդեպ պիտի վենդետա լինի: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   293 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ