...

Ասաց ու արեց

Ասաց ու արեց

Սեպտեմբերի 13-ին  գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 9-րդ նստաշրջանի 1-ին նիստը։ Օրակարգում է քաղաքապետի տեղակալ նշանակելու մասին հարցը. «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` քաղաքապետի տեղակալներին քաղաքապետի ներկայացմամբ նշանակում է ավագանին: Ելնելով վերոգրյալից` Երևան քաղաքի ավագանուն առաջարկվում է Երևանի քաղաքապետի տեղակալ նշանակել Տիգրան Ավինյանին»,- նշված է որոշման նախագծում։

ՉԻ.- Յանի էդ ի՞նչ թիթիզություն է: Միանգամից Երևանի քաղաքապետ նշանակեք, պրծեք: Հա՜, ուզում եք ասել, օրենքով հնարավոր չի՞: Փոխեք օրենքը, պրծեք: 

Երկրորդ Սուրմալու մեզ էլ պետք չի, որ հասկանանք, թե ով է լինելու Երևանի հերթական քաղաքապետը: Բութ չենք: 

Բայց ասեք, որ իսկականից իսկական գորշ կարդինալ դուրս եկավ Տիգրան Ավինյանը: Սուսիկ-փուսիկ, բայց օրն օրի վրա նոր լծակներ է ձեռքը հավաքում: Շուտով կդառնա մեր սրտի վարչա... է, էս ինչ ենք ասում, մեր սրտի քաղաքապետը: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   930 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ