Ռոբերտ Քոչարյան. Կենդանակերպի նշանը` «Պիտուխ»
Այս շաբաթը հարուստ է խնդռահարույց զարգացումներով:
Երկուշաբթի օրը ասուլիսում կխոստովանեք, որ մենակ էն ռեստորաններն եք գնում, որտեղ շեֆ-խոհարարներ չեն աշխատում:
Երեքշաբթի օրը կառաջարկեք՝ քանի որ Բաքվում տեղի է ունեցել Կլիմայական փոփոխությունների COP29 համաժողովը, ապա Երևանում էլ պետք է կազմակերպել Կլիզմայական փոփոխությունների LOX25 համաժողովը:
Չորեքշաբթի օրը աշխատանքային հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ. բանակցությունների արդյունքում կստորագրվի փոխըմբռնման և փոխօգնության ռազմավարական հուշագիր:
Հինգշաբթի օրը ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հեծանվային վոյաժների, մայկա-տրուսիկով դուրս եկեք վազքի. «Կոնգրես» հյուրանոցից մինչև «Նաիրի» բժշկական կենտրոն:
Ուրբաթը շատ ծանր օր է, պիտի գույքի հայտարարագիր լրացնեք և ներկայացնեք. Փաշինյանից խնդրելու եք դրա համար վեց ամիս ժամանակ հատկացնել, քանի որ մի ամիսը քիչ է:
Շաբաթ-կիրակի զբաղվեք սաֆարիով. տարվա լավագույն համակարգչային խաղն է, 6 հատ եզ եք խփում, 4 միլիարդ բոնուս եք ստանում: Համ կյանք է, համ ազատություն: