...

Աստղերը հուշում են. Տիգրան Ավինյան

Աստղերը հուշում են. Տիգրան Ավինյան

Տիգրան Ավինյան. Կենդանակերպի նշանը՝ Գորշուկ

Այս շաբաթը հարուստ է հարուստ իրադարձություններով:

Երկուշաբթի օրը Նոր-Նորքի նախկին փոխթաղապետ Ներսես Պողոսյանի հետ կանեփի գործ կդնեք՝ 50-50 հարաբերակցությամբ: 

Երեքշաբթի օրը Կառավարության նիստին կներկայացնեք Բուզանդի փողոցում նախատեսվող «Կակաչավան» բնակելի էլիտար թաղամասի շինարարության նախագիծը:

Չորեքշաբթի լայք կդնեք այն հոդվածին, ըստ որի՝ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը 493 միլիոն 221 հազար 179 դոլար է կերել:

Հինգշաբթի կհայտարարեք, որ նախկին իշխանությունները գինու պես են. որքան հին, այնքան՝ հաջողակ ու հարուստ:    

Ուրբաթ օրը կթողարկվի կանեփի առաջին խմբաքանակը. այդ առթիվ քաղաքի կենտրոնում սալյուտ խփողներին սաստեք, որ սալյուտը վերև կրակեն, ոչ թե՝ շենքերին:

Շաբաթ-կիրակի ուսումնասիրեք մայրաքաղաքը, պարզեք, թե Երևանը էլ որտեղ է փողի վրա նստած:  


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   22377 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ