...

Աստղերը հուշում են. Վահագն Ալեքսանյան

Աստղերը հուշում են. Վահագն Ալեքսանյան

Վահագն Ալեքսանյան. Կենդանակերպի նշանը՝ Յախիդնա

Այս շաբաթը հագեցած է տրամաբանական իրադարձություններով:

Երկուշաբթի օրը «Հետքի» հետքերով կսկսեք հետքեր փնտրել. կհասնեք խորհրդարան:

Երեքշաբթի օրն առավոտյան պատգամավորական մանդատի վրա կերդվեք հատ-հատ դոսյե հավաքել այն լրագրողների վրա, որոնք դոսյե են հավաքում ձեր կուսակիցների վրա. երեկոյան ձեր հիպոթեքային վարկի տոկոսադրույքը կնվազի:

Չորեքշաբթի կկատարվի ձեր երազը. «Երազ» թաղամասից կվտարվեն 5-րդ շարասյան բնակիչները:

Հինգշաբթի օրը դատի կտաք Սեյրան Օհանյանին՝ Վահագնի թաղամասում առանձնատուն ունենալու և դրանով ձեր անունն արատավորելու համար:

Ուրբաթ օրը կսկսեք հետաքրքրվել Վահագնի թաղամասի առանձնատների գներով. երեկոյան խորհրդակցություն Արարատ Միրզոյանի հետ:

Շաբաթ-կիրակի օրերն անցկացրեք պետռեգիստրի կայքը բզբզալով. քաղաքական աստղերի կյանքը ձեր կողքով չի անցնի:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   42912 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ