...

Աստղերը հուշում են. Խաչատուր Սուքիասյան

Աստղերը հուշում են. Խաչատուր Սուքիասյան

Խաչատուր Սուքիասյան. Կենդանակերպի նշանը՝ Բոխախ

Այս շաբաթը հագեցած է հավայի իրադարձություններով:

Երկուշաբթի օրը օրինագիծ կներկայացնեք խորհրդարան, ըստ որի՝ կարգելվի տրեխներ հագած պատգամավորների մուտքը դահլիճ:

Երեքշաբթի օրը աղերսագիր կներկայացնեք վարչապետին, որ Հայաստանը փրկելու համար «Սիլ Գրուպին» անհրաժեշտ է 4 հեկտար Երևանի կենտրոնում, 6,5 հեկտար՝ Էրեբունիում ու մի երկու հատ շինարարական տենդեր:

Չորեքշաբթի օրը կհայտնեք, որ ԿՀՎ-ի խնդրանքով դուք եք ֆինանսավորել Ղարաբաղյան շարժումը, ԿԳԲ-ի խնդրանքով էլ դադարեցրել այն:

Հինգշաբթի օրը ճեպազրույց կտաք. մինչ այդ ուսումնասիրեք ճեպազրույցին մասնակցող լրագրողների տոհմածառերը, մինչև 18-րդ դարի սկիզբը:

Ուրբաթ օրը կհայտարարեք, որ նախկին բոլոր իշխանությունների օրոք մի կոպեկ փող չեք ունեցել ու ողջ կարողությունը ձեռք եք բերել ներկա իշխանությունների շնորհիվ: 

Շաբաթ-կիրակի օրերն անցկացրեք տնային միջավայրում. չմոռանաք դուռը բացել Ալեն Սիմոնյանի առջև:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   414 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ