...

«Իրական» և «ռևանշիստական» բենզիններ

«Իրական» և «ռևանշիստական» բենզիններ

Արդեն երկրորդ օրն է՝ Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող բենզալցակայաններում համեմատաբար մատչելի գներով ադրբեջանական բենզին է վաճառվում։

«ՉԻ»․ Տարօրինակ է, իհարկե, տեսնելը, թե ինչպես է «GRZOil» պայմանական անվանումով լցակայաններում «ռեգուլյար» բենզինը վաճառվում 500 դրամով, իսկ «պրեմիումը»՝ 430-ով, բայց քաղաքացիներին ամեն դեպքում խորհուրդ կտայինք հեռու մնալ այդ լցակայաններից։ Ընդ որում անկախ նրանից՝ ցանկանում եք էժան բենզի՞ն առնել, թե՞ հակառակը՝ մտադիր եք դեմոնստրատիվ ձևով 500 դրամանոց ոչ ադրբեջանական բենզին լցնել՝ դրանով իսկ արտահայտելով ձեր քաղաքացիական դիրքորոշումը։ 

Բանն այն է, որ մեծ հավանականությամբ՝ բոլոր այդ լցակայաններում ամեն ինչ տեսանկարահանվում է, և եթե 430 դրամանոց բենզին եք առնում՝ չի բացառվում, որ ԱԱԾ-ն դա գնահատի որպես նվիրվածություն Նիկոլ Փաշինյանին ու նրա «իրական Հայաստանի գաղափարախոսությանը» և պահանջի, ասենք, որ առաջիկա կիրակի անպայման մասնակցեք որևէ «նիկոլական պատարագի»։ Եվ հակառակը․ 430 դրամանոցը թողած՝ 500 դրամանոց բենզին առնողները կարող են ընկալվել որպես «ինքնիշխանության թշնամիներ» և «պոտենցիալ հանցագործ-ռևանշիստներ» ու հայտնվել ԱԱԾ «սև ցուցակում»։ 

Այնպես որ՝ ճիշտն ընդհանրապես «GRZOil»-ներից հեռու մնալն է։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   43 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ