...

Ո՞վ քսի տվեց, Խաչիկ ջան

Ո՞վ քսի տվեց, Խաչիկ ջան

Շուրջ մեկ տասնյակ լրագրողական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ պահանջում են ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանից ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ» օրաթերթից։

Հայտարարությունում ասվում է. «Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի վերաբերյալ մեկնաբանություններ ստանալու ակնկալիքով զրուցել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հետ:

Բանավիճելիս լրագրողը, ի թիվս այլնի, ասել է, թե քաղաքացիների շրջանում համոզմունք կա, որ «Խաչատուր Սուքիասյանը թալանել է, հարկեր չի վճարել…»։ Պատգամավորը հակադարձել է վիրավորանքով. «Թալանչին դուք եք, ձեր ծնողներն են, ձեր բարեկամներն են, ձեր ղեկավարն ա...»։

Այնուհետև Խաչատուր Սուքիասյանը կոպտորեն հորդորել է լրագրողին գնալ և իր լրատվամիջոցի ղեկավարին հարցնել. «Պարոն ղեկավար, որ քեզ ԿԳԲ-ից փող էին տալիս տարիներ շարունակ, ինչի՞ համար էին տալիս. որ սուտ գրեիք, մարդկանց վրա կեղծիքներ անեիք, որ խառնեիք էս երկիրը...»։

«ՉԻ». Խաչատուր Սուքիասյանը հիմա իշխանություն է: Ալեն Սիմոնյանի պես դեռ չի թքում, բայց փողոցային բառապաշարն արդեն «խոդի» է գցել: Լրագրողին պատասխանում է «արան պապադ ա» ոճով: 

«Առավոտի» լրագրողն ընդամենն ասել է, որ հանրության շրջանում նման տեսակետ կա: Եթե դա զայրացրել էր Խաչատուր Սուքիասյանին, պիտի պատասխաներ հանրությանը, ասեր. «Ա՛յ հանրություն, թալանչին դու ես, քո ծնողները, քո բարեկամները, քո ղեկավա...», չէ, էս վերջինը թող չասի, շառից փորձանքից հեռու: 

Բայց ահագին ինֆորմացված է գործարար-պատգամավորը. լավ տեղյակ է ԿԳԲ-ի խաղերից՝ ում, երբ, ինչքան փող է տվել: Երկուսից մեկը. կամ ԿԳԲ-ում ինֆորմատոր ունի՝ սկսած Կառլոս Պետրոսյանի ժամանակներից, կամ էլ... ըհը, սուս ենք մնում, սուս ենք մնում: Ու ընդհանրապես չգիտենք, թե ով է Խաչատուր Սուքիասյանին քսի տալիս «Առավոտի» վրա: Ասում են՝ միրուքով տղա է, բայց դա «ասնավանի» չի:

ՎԱՐԿԱՆԻՇ

   494 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ