...

Ավինյանի մուրազը փորում չմնա՞

Ավինյանի մուրազը փորում չմնա՞

Երևանի ավագանու վաղը՝ սեպտեմբերի 23-ին կայանալիք արտահերթ նիստի օրակարգում կրկին ընդգրկված է փոխվարչապետ Տիգրան Ավինյանին փոխքաղաքապետ նշանակելու հարցը: Հիշեցնենք, որ այդ հարցն ընդգրկված էր նաև Երևանի ավագանու սեպտեմբերի 13-ի՝ աշնանային նստաշրջանի անդրանիկ նիստի օրակարգում, սակայն պաշտոական լեզվով ասած՝ «ադրբեջկական ագրեսիայով», իսկ ավելի ճիշտ՝ չհայտարարված պատերազմով պայմանավորված՝ ավագանին սեղմ օրակարգով նիստ գումարեց, և  Ավինյանին քաղաքապետ նշանակելու հարցը չքննարկվեց: 

Վաղը, թերևս, ոչինչ չի խանգարի, որ Ավինյանը ևս մեկ քայլ կատարի քաղաքապետի աթոռին մոտենալու համար: Չնայած ո՞վ գիտե: Երեկ ուժեղ քամու հետևանքով փլուզվել է «Սուրմալու» առևտրի կենտրոնի՝ պայթյունի պատճառով վնասված ու, չգիտես ինչու, դեռևս չապամոնտաժված շինությունը։ Արդյունքում երեք հոգի տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ: 

Փաստորեն, քաղաքային իշխանություններն այդպես էլ հետևություն չեն արել կատարված դեպքերից, և չնայած սկզբնապես ապամոնտաժման ձգձգումը պատճառաբանվում էր անհետ կորածների գոնե մասունքները գտնելու հանգամանքով, ապա այժմ հանցավոր անտարբերության արդյունքում վերստին մարդիկ են տուժել:

Մելանյան Ծառուկյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   481 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ