...

Այսուհետ Գարեգին Բ-ն հրաժարականներ հաճախ կպահանջի

Այսուհետ Գարեգին Բ-ն հրաժարականներ հաճախ կպահանջի

Շատ է փոխվել Գարեգին Բ-ն, հեչ առաջվանը չէ: Մի ուրիշ տեսակ է սկսել զգալ հասարակության զարկերակը և արագ արձագանքման խմբի պես վայրկենապես գնահատականներ ու կոչեր է հնչեցնում:

Հիշեցնենք, որ ո՛չ 2018-ին և ո՛չ էլ դրանից առաջ Գարեգին Բ-ն երբևիցե մտավախություն և մտահոգություն չարտահայտեց իշխանության կողմից ուժ գործադրելու և արյուն թափելու առումով:

Հիմա, գործող իշխանությունը լավն է, թե վատը, այսօր է գնալու, թե վաղը, բայց մի բան փաստ է՝ այս պահի դրությամբ իր ակտիվում ներքաղաքական հակամարտությունում արյուն թափելու հետագիծ չունի: Իսկ նախկինները ունեին: Բայց Գարեգին Բ-ն լուռ էր:

Եթե այսօր 8-10 հազարանոց ցույցի պատճառով Կաթողիկոսը կոչ է անում գործող իշխանություններին հեռանալ, ապա ի՞նչ պետք է աներ 2008 թվականին: Առնվազն նզովեր և եկեղեցուց հեռացներ Քոչարյանին ու Սարգսյանին: Բայց ոչ, նա շնորհավորեց նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանին և շտապեց նրան օրհնել նոր պաշտոնում:

2018 թվականին առնվազն 10 անգամ ավելի շատ մարդ Հայաստանի փողոցներում տեսնելով՝ պետք է առնվազն հացադուլ հայտարարեր Բաղրամյան 26-ի դիմաց:

Գարեգին Բ-ն կոնկրետ լծվել է իշխանության համար պայքարին, մինչդեռ այս օրերին Հայ առաքելական եկեղեցու առաջնորդը լրիվ ուրիշ խնդիրներով պետք է զբաղվեր: Նա պետք է մխիթարեր ժողովրդին և փորձեր աստծո խոսքը տեղ հասցնելով՝ ժողովրդին հանել այս անհուսալի թվացող հոգեբանական վիճակից:

Ինչևէ, անկախ նրանից՝ Փաշինյանը կհետևի Գարեգին Բ-ի հորդորին և հրաժարական կտա, թե ոչ, մենք ունենք նոր իրողություն: Այսուհետ, յուրաքանչյուր 10 հազարանոց ցույցից հետո պետք է ակնկալել Գարեգին Բ-ի հստակ ուղերձը՝ իշխանություններ հեռացեք, որպեսզի արյուն չթափվի: Եթե չանի, ուրեմն ոչ թե փոխվել է, այլ ընդամենը կլանային շահեր էր սպասարկում:

Արիս Վաղարշակյան

Հ.Գ. Արամ Ա-ին չենք անդրադառնում, որովհետև խոսակցության առանձին թեմա է:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1211 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ