...

Բա «դուխով» գլխարկն ո՞ւր մնաց

Բա «դուխով» գլխարկն ո՞ւր մնաց

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը հայտարարել է, թե այո, 44-օրյա պատերազմից հետո Ալիևը Փաշինյանի հասցեին հրապարակավ ոչ կոռեկտ արտահայտություններ է թույլ տվել, «բայց դա ի՞նչ է փոխում բանակցային պրոցեսում, միջազգային հանրության մոտ դա որևիցե բան փոխո՞ւմ է, իհարկե՝ ոչ»։

Դե եթե միևնույն է՝ հայհոյելը բանակցային պրոցեսում ոչինչ չի փոխում, ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանն էլ ի պատասխան Ալիևին չի հայհոյել։ Ավելի դաստիարակվա՞ծ է, մարդկային արժանապատվություն չունի՞, թե՞ եթե ի՛նքը հայհոյեր՝ բանակցային պրոցեսում ինչ-որ բան այնուամենայնիվ կփոխվեր։ Կամ ի՞նչ է նշանակում՝ «Ալիևը դա ավելի շատ ներքին լսարանի համար է արել»։ Իսկ Նիկոլը «ներքին լսարան» չունի՞, թե՞ գերադասում է այդ լսարանի հետ բացառապես քյաբաբի ու պեռաշկիների թեմայով շփվել, որովհետև քյաբաբն ու պեռաշկին հաստատ համարժեք պատասխան չեն տա։

ՎԱՐԿԱՆԻՇ

   512 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ