...

Բա, Սերժ Ազատիչ, սրանք ծաղիկներն են

Բա, Սերժ Ազատիչ, սրանք ծաղիկներն են

Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի գրասենյակի տարածած հաղորդագրությանը, ասել է. «2018-ին Սերժ Սարգսյանը ասել է՝ այլևս երկար ժամանակ չպետք է հույս ունենանք, որ Ադրբեջանը չի փորձի ռազմական ճանապարհով լուծել Արցախի հարցը: Սա էլ հարցի պատասխանը, թե ով է պատերազմի, պատերազմական իրադրության հեղինակը»:

«ՉԻ». Է՜, Սերժ Ազատիչ: Ձեր գլխի գալիքը չգիտեք: Ձեզ դատելու են ոչ միայն 2016թ. ապրիլյան պատերազմում հողեր հանձնելու, այլ նաև 2020 թվականին պատերազմական իրադրություն ստեղծելու համար: 

Չգիտենք՝ մեղադրանքը ոնց են ձևակերպելու, բայց դա պրոբլեմ չի: Կարևորը մարդն է, հոդվածը միշտ էլ կգտնվի: Դուք դատվելու եք ոչ միայն 20 տարում Արցախի հարցը չլուծելու համար: Սրանք դեռ ծաղիկներն են: Բա հլը հիշեցնելու են, որ 1990-ականներին պատերազմ եք հրահրել, անջատողական գործողություններ եք իրականացրել, Ադրբեջանի սահմանադրությունն եք խախտել: 

Էս չենք հեգնում, չենք ծաղրում, շատ էլ որ Արմեն Աշոտյանը նեղսրտում է մեր գրածներից: Բանը դրան է գնում: Ինչ կա-չկա, ձեր գլխին են ջարդելու: 


 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2400 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ