...

Բարիդրացիական շինարարություններ

Բարիդրացիական շինարարություններ

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը լուսանկար է տարածել իր էջում և գրել. «Տեսնես այս շինարարությունն ո՞վ է թույլատրել։ Գազալցակայանից մի քանի մետր հեռավորության վրա։ Արաբկիր համայնք։ Երևանի քաղաքապետարա՛ն»:

«ՉԻ». Նախ, Երևանի քաղաքապետարան չի, Տիգրան Ավինյան է: Հիմա որ հարցեր են առաջանում, պետք է հենց նրան ուղղել, որովհետև հենց նա է Երևանում հարց լուծողը:

Եվ երկրորդ. մեռանք գրելով Սարալանջի ճանապարհին CPS-ի բենզալցակայանի մասին, որը հենց բնակելի տներին կպած է: Այն մասին, թե քանի հատ հրդեհ եղավ այդ տարածքում, որ բենզալցակայանը ապօրինի է գործում, ինչը խոստովանում էին բոլոր պատկան մարմինները: Ի՞նչ եղավ. հեչ, ոչ մի բան, ոնց գործում է, այդպես էլ շարունակում է:

Հիմա գազալցակայանի հարևանությամբ շենք են կառուցում. կարող է թույլտվություն տալուց այդ գազալցակայանը չեն տեսել, կամ էլ՝ թղթերով այն գոյություն չունի: Քի՞չ են եղել նման դեպքերը: 

Եվ հետո, պետք չէ այսպես աղմուկ բարձրացնել. շատ-շատ մի թեթև շենք կարող է փլուզվել, եթե հանկարծ գազալցակային մի բան պատահի: Քի՞չ են եղել նման դեպքերը: Անցել, գնացել են:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1469 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ