...

Բերանը հաճախ բացողները շնորհակալ են

Բերանը հաճախ բացողները շնորհակալ են

Լրագրողներից մեկը ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանին հարցրել է, թե ինչու են կառավարության մոտ մի քանի հոգանոց ակցիայի մասնակիցներին բերման ենթարկում, խոսափողով ցույց անել այլևս Հայաստանում չի՞ թույլատրվում, դուք բարձրախոսով չէ՞իք ցույց անում, վերջին երեք տարիներին ով խոսում է՝ մուրճով տալիս եք գլխին: Պատգամավորը պատասխանել է. «Ասում եք՝ ով բերանը բացում է՝ մուրճով տալիս եք գլխներին: Դուք ձեր բերանը հաճախ եք բացում, բայց ես ձեր գլխին մուրճի հետքեր չեմ տեսնում»:

«ՉԻ». Չեք պատկերացնի, թե որքան գոհ ենք իշխանություններից: Այսպիսի հանդուրժողունակ ու բարի իշխանություններ ողջ տարածաշրջանում չեք գտնի: Շնորհակալ պետք է լինենք, որ մեզ թույլատրում են բերաններս բացել ու դրա համար մուրճով չհարվածել մեր գլխին:

Կոնկրետ Վահագն Ալեքսանյանին կարելի է նույնիսկ Նոբելյան մրցանակ շնորհել՝ ընդդիմախոսներին մուրճով չհարվածելու համար: «Freedom House»-ը պարտավոր է իր տարեկան զեկույցում Հայաստանի ժողովրդավարության ցուցանիշը էականորեն բարձրացնել մինչև լավագույն տասնյակ:

Հա, մի քիչ ռուպռից են խրտնում, քանզի սեփական փորձից գիտեն, որ երբեմն ռուպռով մարդը կարող է իշխանափոխություն անել, բայց դե հո չե՞նք կարող այս մարդկանցից պահանջել, որ իդեալական լինեն: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   596 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ