...

Ցանկալի լինում է հարսնացուն, ոչ թե՝ թեկնածուն

Ցանկալի լինում է հարսնացուն, ոչ թե՝ թեկնածուն

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե «Հայաստան» խմբակցությունում կա՞ ցանկալի թեկնածու ԱԺ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնի համար, ասել է.

«Ոչ, մենք չունենք ցանկալի թեկնածուներ, բայց մենք ունենք պակաս անցանկալի թեկնածուներ»։

«ՉԻ». Իմիջիայլոց, հասնում է «Հայաստան» դաշինքին: Որովհետև, իշխող խմբակցության պատգամավորը այդ պաշտոնի համար առաջադրման գործընթացը համարում է աղջիկ ուզելու պես մի բան: Այսինքն՝ մարդու գնալու համար աղջիկը պետք է քննություն հանձնի, դուր գա փեսացուին: 

Իսկ ՔՊ-ում իրենց ուզած, ցանկալի հարսնացուն չեն տեսնում: Համարում են, որ մեկը մեկից բեջուռա են: Հատկապես, դրանցից մեկը, որն արդեն քանի ամիս է, կպած ուզում է փեսացուի աչքը մտնել: Դռնից դուրս են շպրտում, պատուհանից ներս է մտնում: 

«Հայաստան» դաշինքն ինքն է ընտրել իր այս կարգավիճակը: Ու հաշտվել է այդ կարգավիճակի հետ: Ու քպ-ականներն ահա այսպես արհամարհական են նրանց վերաբերվում. կուզենք, կնշանակենք, չենք ուզի, չենք նշանակի:

Սա էլ մեր խորհրդարանական համակարգի ողջ հմայքը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   788 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ