...

Ծառուկյանի հանրահավաքի ելույթը

Ծառուկյանի հանրահավաքի ելույթը

«Չորրորդ իշխանության» տրամադրության տակ է հայտնվել առաջիկա հանրահավաքում Ծառուկյանի ելույթի նախնական տարբերակը:

«Հարգելի Հայաստանի լիարժեք քաղաքացիներ: Այսօր ես ուրախ եմ, որ լիարժեք այստեղ եմ, համապատասխան ձեր կողքին:

Հեղափոխությունից անցել է երեք տարի, բայց ձեզանից ոչ մեկը չդարձավ լորդ ու լորդուհի, անգամ շեյխ ու շեյխուհի: Հարգելի իշխանություն, չգիտեք ոնց անենք, ումով անեք, հեռացեք, թող գան կարող ուժեր: Ծառուկյանին բան պետք չէ: Ծառուկյանն ամեն ինչ ունի: Ծառուկյանին ամբողջ աշխարհը հարգում է, սիրում է, նախանձում է և գուրգուրում է: Իմ միակ մտահոգությունը կրթությունն է:

Մենք պետք է բոլոր սովորող ցանկացողներին գյուղատնտեսական վարկ տանք, իսկ չսովորել ցանկացողներին՝ սպառողական վարկ տրամադրենք: Պետությունը պետք է լիարժեք մտածի իր բոլոր քաղաքացիների համար: Թող վերցնեն սպառողական վարկը և համապատասխան գնան սրճարաններ, ժամանցի վայրեր, ասենք թե՝ Շանգրի Լա: Ժողովուրդ ջան, էդ հսկա կառույցը հո իմ համար չեմ կառուցել: Կառուցել եմ, որ մեր ժողովուրդն էլ լիարժեք օգտվի, համապատասխան ուրախանա, ասենք թե իրեն մի քիչ լավ զգա:

- Նառա, մի հատ ջուր բեր:

- Պարոն Ծառուկյան, ես ջուր բերող չեմ:

- Աղջի, ներվերս մի կեր: Մի մոռացի, որ թուղթ ես ստորագրել, որ ներվերս չես ուտելու, ինձ անհարմար վիճակում չես դնելու:

Էնքան անգրագետ են, որ երբ ասի՝ լինելու է սով, սկսեցին ծիծաղել իմ վրա: Անգրագետներ, ի՞նչ եք ավարտել, մի հատ գնացեք կարդացեք Իսահակյան, տեսեք, որ թվին է մարդը գուշակել, որ լինելու է սով:

Անբարոյականի վաստակ լինեմ, թե խաբում եմ՝ սրանք տապալել են համավարակը: Համապատասխան հիմա հայտարարում եմ: Եթե Վանեցյանը չխաբի և բերի Քադիրովի 10 հազարանոց զորքը, եթե Պուտինը իմ համար նենց դոշ տա, ոնց տվեց Լուկաշենկոյի համար, եթե պարոն Քոչարյանը ֆինանսավորի բոլոր ծախսերը, եթե Դաշնակցությունը ինձ հայտարարի Սարդարապատի հերոս, եթե Սերժ Սարգսյանը մի հատ էլ ժողով անի և հայտարարի, որ դոդը Աշոտյանն է, ապա լիարժեք խոստանում եմ համապատասխան հեղափոխություն անել: Ես գնացի տուն, հենց իմ ասած բոլոր պայմանները եղավ, մի հատ ծնգացրեք»:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3479 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ