...

Ծառուկյանի ընկերությունը մտադիր է ընդլայնել հանքարդյունաբերական գործունեությունը

Ծառուկյանի ընկերությունը մտադիր է ընդլայնել հանքարդյունաբերական գործունեությունը

«Մուլտի Գրուպ-Սթոուն» ընկերությունը մտադիր է ընդլայնել հանքարդյունաբերական գործունեության ծավալները: Ընկերության Արարատի տրավերտինների և կավերի հանքավայրի «Մուլտի Գրուպ-Սթոուն» տրավերտին տեղամասի բաց լեռնային աշխատանքներով օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ կլինեն: 

Արարատի մարզի Ավշարի համայնքում փետրվարի 28-ին նշանակված հանրային քննարկումը թվով երկրորդն է:

Առաջին լսումը նախորդ տարի էր եղել և դրական եզրակացություն է ստացել: 

Ավշարից հանքավայրը 5 կիլոմետր հեռավարության վրա է գտնվում:

«Մուլտի Գրուպ-Սթոունը» պատկանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին:

Ընկերության գործունեության ոլորտներն են համարվում հանքարդյունահանումն ու վերամշակումը: «Մուլտի Գրուպ-Սթոունը» շահագործում է Արարատի տրավերտինի և կավի հանքավայրի՝ իր անվամբ տեղամասը:

Ընկերությունը արդյունահանված տրավերտինը վերամշակում է գործարանում՝ թողարկելով երեսպատման սալիկներ: Արտադրանքն արտահանում է ԱՄՆ, Կանադա, Գերմանիա, Ռուսաստան:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1851 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ