...

Ծառը շառ է, շառ

Ծառը շառ է, շառ

Այսօր առավոտից Օպերայի շենքին հարակից տարածքում և Սայաթ-Նովա պողոտայում ծառահատման նոր փուլ է սկսվել: «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը դա պարզաբանել է այսպես. «Այստեղի ծառերը կորցրել էին կենսունակությունը»:

«ՉԻ». Ասում ենք, կարո՞ղ է էս իշխանությունները ծառերից ալերգիա ունեն: Պետք է մի հատ բժիշկներից ճշտել այդ հիվանդության ախտանիշները: Կամ էլ պուճուր ժամանակ ծառերից ընկել են, ու տենց ծառերի հանդեպ ատելություն է ձևավորվել, հիմա մուռը հանում են: Սա էլ հոգեբաններից պետք է ճշտել:

Վարկած կա, որ, օրինակ, Տիգրան Ավինյանը մանկուց հանիբալյան երդում է կերել մայրաքաղաքը սակուրապատել, երևի ճապոնական անիմեների ազդեցության տակ է ընկել: Կամ էլ սրանք ոչ թե թոքերով են շնչում, այլ խռիկներով, ծառերն իրենց շնչառության վրա չեն ազդում:

Դե, ուրիշ բացատրություն չունենք: Որ հայտարարում էին, թե արմատախիլ են անելու կոռուպցիան, կարող է, ծառերն իրենց մոտ ասոցացվում են կոռուպցիայի հետ: Նախկինների կոռուպցիոն քաղաքականության արդյունքն է: Ինչի՞ չէ որ:

ՎԱՐԿԱՆԻՇ

   549 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ