...

Չավլենք, չթափենք փոշին...

Չավլենք, չթափենք փոշին...

Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը լուսանկար է հրապարակել և գրել. «Այս 200 հեկտարանոց այգու մասին շատ բան չեմ գրի հատկապես, որ առաջինը ես առաջարկեցի այն անտառի վերածել դեռ 2019-ին, երբ տեսա տարբեր մարդիկ, այդ թվում և փոխվարչապետարանից, աչք էին տնկել այդ իրականում մոտ 250 հեկտարանոց պետական սեփականության անտառային հողին, որը Դալմայի այգիների վերջին մնացորդային մասն ա։ 

Կարող ե՞նք տեսնել խոստացված Սարալանջի անտառը, Նորքի լանջը, Երևանյան լիճը, Մանկական երկաթուղին (որը չտրվեց որպես հանրային կանաչ օգտագործման, այլ տրվեց մի հատ անհատ կառուցապատողի), Ծիծառնակաբերդի միակ համայնքային կանաչը ու ամեն տարի ծառատունկ ենք անում... ո՞րն ասենք։

Դատելով իշխող ուժի նախընտրական ծրագրից քաղաքային պլանավորման ու կանաչի մասով ոչ մի բան չի փոխվելու ու այս այգին հերթական բլեֆն է «դեռ վարչապետ չդարձած» Ավինյանի «վարչապետացման» ճանապարհին...»:

«ՉԻ». Մի հետաքրքիր բան ասենք, շատերը դրան թերևս ուշադրություն չեն դարձրել: Մի հատ նայեք Տիգրան Ավինյանի քարոզարշավը: Որ բակերով շրջում են: Բազմաթիվ տեսանյութեր կան:

Անընդհատ էս ու էն կողմ են նայում, որ մի հատ ծառ գտնեն, մի քիչ տակը արևից պաշտպանվեն: 

Նայեք՝ ոնց են փողոցներով քայլելիս անընդհատ էս ու էն փոսի վրայով անցնում, կամ ճանապարհ փնտրում, որ փոսերը շրջանցեն: 

Էս իրենց խոստացած կանաչ Երևանն է: Հեռվից Երևանը չի երևում, այնպիսի փոշու մեջ է: Էսօր անձրև տեղաց, տեսա՞ք՝ ինչ սև ցեխաջուր էր հոսում ճանապարհներին: 

Ո՞րն ասենք... 

ՎԱՐԿԱՆԻՇ

   307 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ