...

Դասը չեք սովորել

Դասը չեք սովորել

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը գրել է. «Փառք Աստծո, որ 44-օրյայից հետո քաղել ենք էն կարևորագույն դասը, որ խուճապային ու անկումային տրամադրություններ տարածող շրջանակները առաջնագծին մոտ չպիտի գնան»:

ՉԻ.- Բա՜: Պարզվում է, պատերազմից դասեր էլ են քաղել: Երևի դրա շնորհիվ է, որ այսօր սահմաններում նման վիճակ է: Դասեր քաղած լինեիք, երկու տարում մեր սարերի վրա անառիկ ամրոցներ կկառուցեիք, ոչ թե՝ Հիսուսի արձաններ: Որ մի օրում հարյուրավոր զոհեր ու գերիներ չունենայինք:

Խուճապ տարածող շրջանակներ, իհարկե կան, անխոս, դրանց դեմ պետք է պայքարել, բայց ձեր բոլորը քայլերը տեղով խուճապային տրամադրություններ ստեղծող են: 

Դասեր են քաղել. ով էլ ասի:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   685 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ