...

Դատարանը փոփոխեց Արամ Ազատյանի խափանման միջոցը

Դատարանը փոփոխեց Արամ Ազատյանի խափանման միջոցը

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ շարունակվեց Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի և համայնքապետարանի մյուս անդամների գործով ընթացող հերթական դատական նիստը։

Հիշեցնենք, որ տարբեր հոդվածներով մեղադրանքներ են ներկայացվել 13, այդ թվում՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի չորս պաշտոնատար անձի: 

Արամ Ազատյանի փաստաբան Արթուր Պիվազյանը ՉԻ հետ զրույցում նշեց.

- Բոլոր վկաների հարցաքննությունն ավարտելուց հետո դատարանն անդրադարձավ Արամ Ազատյանի, Գեղամ Կարապետյանի ու Դավիթ Բալասանյանի խափանման միջոցների հարցին: Որոշեց Արամ Ազատյանի տնային կալանքն ու գրավը փոփոխել վարչական հսկողությամբ, գրավով ու բացակայելու արգելքով:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 25-ին:

Մելանյա Ծառուկյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   132 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ