...

Դե, ապացուցեք

Դե, ապացուցեք

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ՔՊ-ի համագումարում հայտարարել է. «Ասում են` անթերի իշխանություններ չկան, մենք պետք է ապացուցենք հակառակը»:

«ՉԻ». Մեր փողքաղաքապետը մոռացել է նշել, թե ով է ասել, որ անթերի իշխանություններ չկան: Հին հույները: Ու արդեն 3000 տարի է, ինչքան ձախողված իշխանություն կա՝ Չիլիից բռնած մինչև Պապուա-Գվինեա, փորձում է ապացուցել հակառակը: 

Եվ հետո, ձախողված իշխանությունները, որպես կանոն, խնդիրներ լուծելու փոխարեն խնդիրներ են առաջացնում: Օրինակ՝ իշխանություն կար, որը խնդիր էր դրել ապացուցել, որ 20 տարում կոմունիզմ կկառուցի:

Իշխանություն կար, որը փորձում էր ապացուցել, որ առանց Ղարաբաղի հարցը լուծելու կարելի է Հայաստանը հզոր երկիր դարձնել: Կամ փորձում էին ապացուցել, որ կհասնենք Բաքու, էն էլ Բաքուն հասավ մեզ: 

Այնպես որ, Տիգրան Ավինյանին ու իր թիմին հաջողություն ենք մաղթում անապացուցելին ապացուցելու փորձերում: Ոչ առաջինն եք, ոչ՝ վերջինը: 



 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   359 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ