...

Դեռ երկար են լռելու

Դեռ երկար են լռելու

«Պահպանողական» կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանը գրել է. «Շատերը պնդում են, որ Լաչինի միջանցքը ռուսներն են բացելու:

Ոմանք կարծում են, որ Լաչինի միջանցքի բացումը պայմանավորված կլինի Արևմուտքի դիրքորոշմամբ: Առաջարկվում է նաև միջանցքը բացել ուժով:

Սակայն, չեմ հասկանում շուրջ 20 տարի Հայաստանի ղեկին կանգնած և Արցախի հետ կապված քաղաքականությունը որոշող անձանց դիրքորոշումը: Թե՜ Սարգսյան Սերժը, թե՜ Քոչարյան Ռոբերտը պետք է հասկանան, որ սա վերջն է: Ի՞նչ է վերջիններիս խանգարում գործել: Սակայն, նախկին երկու նախագահները լուռ են: Ինչու՞: Կարծում եմ, որ խնդիրն Արցախի հանքերն են: Հենց այն հանքերը, որոնք Արցախի շրջափակման «դե յուրե» առիթ հանդիսացան: Չգիտեմ, թե ովքեր են այդ հանքերի իրական տերերը, սակայն վստահ եմ, որ նախկին երկու նախագահներն ամեն ինչ գիտեն: Գիտեն և լռում են, բոլորիս մատնելով պերմանենտ զոհողությունների»:

«ՉԻ». Ասենք թե հանքերի հետ կապ ունեն: Ի՞նչ պիտի ասեն. որ կապ ունե՞ն: Ոչ, դժվար թե դա է նրանց լռության պատճառը:

Գլխավոր պատճառը թերևս այն է, որ ասելու բան չունեն: Եթե, օրինակ, Քոչարյանը ասելու բան ունենար, կկանգներ կասեր, որ 1998-ի հեղաշրջումը մեծ ղալաթ էր, որը սկիզբ դրեց այն աղետների, որոնց վերջը չի երևում:

Նախկին ղեկավարները չեն ասի, չէ՞, որ Ղարաբաղի հարցի այն լուծումը, որը 1997-ին դրված էր բանակցությունների սեղանին, օպտիմալ տարբերակ էր, որի մասին հիմա միայն երազել կարելի է:

Ո՛չ իշխանությունները, ո՛չ նրանց ընդդիմությունը ասելու բան չունեն: Որովհետև Ղարաբաղի հարցը նրանց համար ընդամենը իշխանության գալու հարց է եղել, ոչ թե՝ լուծելու: 
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   389 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ