...

Դիմացեք, ձեր ցանածն է

Դիմացեք, ձեր ցանածն է

ՔՊ խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը` խորհրդարանում դիմելով ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանին, ասել է. «Որպես ծնող կուզեի ձեր դիտարկումն իմանալ։ Վերջերս սոցցանցում հայտնվեց մասնավոր մանկապարտեզից մի հոլովակ։ Սաներին՝ 4-5 տարեկան, տպավորություն էր, որ կազմակերպված հանել էին դուրս, և երեխաներն արտաբերում էին բառեր, որոնք նրանք չէին հասկանում ակնհայտորեն։ 4-5 տարեկան երեխան չի կարող դա հասկանալ և եզրակացություններ անել, գոռալ այդ մասին»:

«ՉԻ». Դե, կներեք էլի: Որպես ծնող՝ դրա մասին մտածեիք 2018-ին, երբ հեղափոխության օրերին 4-5 տարեկան երեխաներն էլ էին ճանապարհ փակում: 

Եվ ոչ միայն փակում. վանկարկում էլ էին՝ ինչ որ պետք է: Ու հաստատ վանկարկում էին՝ առանց հասկանալու ու եզրակացություններ անելու: 

Ինչ-որ չենք հիշում, որ այդ օրերին մանկահասակ երեխաների մասնակցությունը դատապարտվեր, ծնողներին կոչ արվեր հեռու պահել նրանց քաղաքական ակցիաներից:

Դա չի նշանակում, որ այն, ինչ հիմա արվում է, ընդունելի է: Լրիվ անընդունելի բան է: Բայց դե, ինչ ձեր դեպքում ճիշտ եք համարել, ուզած-չուզած պիտի հիմա էլ ճիշտ համարեք: Ձեր ցանածն է:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2265 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ