...

Էգեյան ծովից ծով Հայաստան

Էգեյան ծովից ծով Հայաստան

Ռոբերտ Քոչարյանն իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է. «Առաջնորդն իր շահերը չպետք է գերադասի ժողովրդի շահերից»:

«ՉԻ». Իհարկե, այնտեղ ուրիշ լիքը բաներ էլ է ասել, մասնավորապես Լևոն Տեր-Պետրոսյանին դատելու վերաբերյալ խոսքին իմաստ չունի անդրադառնալ, որովհետև շարիկովյան սինդրոմով տառապողը մինչև կյանքի վերջ այդ սինդրոմից չի ազատվելու: 

Բայց էս մի խոսքը լրիվ սյուր է: Ավելի ճիշտ՝ կիսատ է: Որ ասել է, թե առաջնորդն իր շահերը չպետք է գերադասի ժողովրդի շահերից, հետո պիտի շարունակեր ու ասեր՝ այո, առաջնորդը չպետք է ժողովրդի շահերի հաշվին հյուրանոց, ավտոսալոն, հիվանդանոց, ապահովագրական ընկերություն, զվարճանքի կենտրոն ձեռք բերի, քաղաքի կենտրոնում տասնյակ անշարժ գույք կուտակի, տասնյակ լրատվամիջոցներ պահի: 

Հա, հետո ասեր, որ ժողովրդի համար ծանր դրության ժամանակ առաջնորդը չպետք է բոլորի վրա թքի ու գնա ծովերում կայֆավատ լինի: 

Սա էլ պիտի ասեր, որ մարդիկ իմանան, թե առաջնորդը ինչպիսին պետք է լինի: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   123 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ