...

Երկու մեխի գլուխ մի կաթսայում չեն եփվում

Երկու մեխի գլուխ մի կաթսայում չեն եփվում

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գրել է. «Հանդիպեցի Շենգավիթի բնակիչներին, և տեսնում եմ, թե ինչ մեծ հոգատարությամբ են մարդիկ խոսում իրենց բակերի, խաղահրապարակների, իրենց մանկապարտեզների և պոլիկլինիկաների առկա խնդիրներից: Նույն բնակիչները շատ պատրաստակամ են մեզ ճիշտ ուղղորդել այդ խնդիրների լուծման ճանապարհին: Հենց նման միասնականության շնորհիվ ենք Երևանը դարձնելու քաղաք մարդկանց համար»:

«ՉԻ». Հազիվ առիթ եղավ, հիշեցինք. մի քանի օր առաջ Երևանի ավագանու նիստում իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամներից մեկը ելույթում նկատողություն արեց նիստի օրակարգը ճիշտ չներկայացնելու համար (կոնկրետ չենք հիշում, բայց նման մի բան էր), Տիգրան Ավինյանը նամռոտ դեմքով շրջվեց դեպի կողքին նստածն ու հարցրեց. «Էս ո՞վ ա»:

Այսինքն՝ ինքը լրիվ արդեն քաղաքապետի դերի մեջ է մտել, յուրացրել է մուննաթ գալու ու սխալ ելույթներ ունեցողների ինքնությունը պարզելու դասերը, եթե այդ սխալ ելույթ ունեցողը նույնիսկ իր իսկ խմբակցությունից է:

Դրա համար ենք գրել՝ Երևանի քաղաքապետ, որովհետև դե ֆակտո ինքն է Երևանը ղեկավարում: Չի համբերում, մինչև ընտրություններ լինեն, դե յուրե դառնա: Ու ստատուսներն էլ նույն ոճով են, ինչպես՝ այս վերջինը:

Հիմա կասեք, բայց ի՞նչ վատ բան կա այստեղ. վատն այն է, որ կարելի է այդ աստիճանի արհամարհական վերաբերվել Երևանի իրական, գործող քաղաքապետին, հրապարակավ ցույց տալ, որ նա ժիլետի թև է կամ մեխի գլուխ: 

Հ.Գ. Մեխի գլխի հատվածը չեղարկում ենք: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   403 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ