...

Եռօրյա աճ ունենք

Եռօրյա աճ ունենք

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն իր էջում գրել է. «Դեկտեմբերի 29-ից 31-ը՝ 2019-ի նույն օրերի համեմատ առևտրաշրջանառությունն աճել է 33,7%: 

Այս փաստը ևս մեկ անգամ ապացուցում է, որ մեր արտագնա զբոսաշրջիկները ոչ միայն դրսում, այլև մեր երկրում լինելու դեպքում շատ ավելին են ծախսում, քան ներգնա զբոսաշրջիկները»:

«ՉԻ». Սա մեզ համարյա հիշեցնում է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի լեգենդար հայտարարությունը, որ «100 տարի էլ մենք փակ սահմանների պայմաններում կզարգանանք»: 

Ստացվում է, որ փակ սահմանը այնքան էլ վատ բան չէ: Մարդիկ դուրս գնալու հնարավորություն չունեն, ինչը պայմանավորված է ոչ միայն հարևան երկրների հետ հարաբերություններով, այլ նաև կորոնավիրուսի համաճարակով, ստիպված այստեղ են Ամանորն անցկացրել և ծախսեր կատարել, ու սա ներկայացվում է որպես մի ցնցող առաջընթաց:

Իրականում, ընդամենը 3 օրվա վիճակագրությունը չի կարող երկրի տնտեսության, առևտրի զարգացման մասին խոսել: Ու դա բնավ հպարտանալու բան չէ: Մեր երկիրը թևակոխում է տնտեսական ծանր փուլ, ունենք հազարավոր փախստականներ, ավիրված ենթակառուցվածքներ: Իսկ դրանք ոչ թե երեք օրվա, այլ տարիների խնդիր կարող են դառնալ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   678 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ