...

Ես, ես, ես...

Ես, ես, ես...

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանում գործակարգավարական նիստի սկզբում հայտարարել է. «Գործակարգավարական նիստերը հիմնականում կվարեմ ես»:

«ՉԻ». Մեծ հաշվով, արդեն ժամանակն է: Առջևում Երևանի ընտրություններն են, իսկ նախընտրական հոլովակների համար կադրեր են պետք, որտեղ Տիգրան Ավինյանը նիստեր է վարում: Մինչև հիմա նման կադրերն այնքան էլ լավ չէին նայվում, քանի որ կողքին նստած Հրաչյա Սարգսյանը փչացնում էր ֆոնը:

Ավելին, հիմա մենք սյուժեներ կունենանք, որտեղ Ավինյանը ձեռքը խփում է սեղանին, զայրանում թերացած աշխատակիցների վրա, բացահայտում կոռուպցիոն բաներ-մաներ, մատ թափ տալիս ընդդիմության վրա: Հաշվեք՝ ամեն սյուժեն մի տոկոս ռեյտինգ է բերելու:

Ի զեն, ավելի ճիշտ, ի գործակարգավարական նիստեր:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   650 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ