...

Էշի և 200 հազար դոլարանոց մեքենայի միջև

Էշի և 200 հազար դոլարանոց մեքենայի միջև

Պատասխանելով այն հարցին, թե կցանկանա՞ր արդյոք զբաղեցնել Երևանի քաղաքապետի պաշտոնը, ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն ասել է․ «Ես նման ցանկություն չունեմ, որ պետական պաշտոն զբաղեցնեմ, ինչո՞ւ՝ որովհետև մենք Հայաստանում կրթության հետ կապված խնդիր ունենք»։

«ՉԻ»․ Այստեղ երկու տարբերակ կա։ Կամ պրն Սուքիասյանը կրթության հետ կապված այնպիսի խնդիր ունի, որն իրեն հնարավորություն չի տալիս պետական պաշտոն զբաղեցնել, կամ ժողովուրդը «կրթության հետ կապված խնդիր ունի» (պարզ ասած՝ անկիրթ է), և նա չի ցանկանում պաշտոն զբաղեցնել նման անկիրթ ժողովուրդ ունեցող երկրում։ Երկրորդ տարբերակն ավելի հավանական է, որովհետև ո՞ւմ է պետք պետական պաշտոնը, եթե «անկիրթ ժողովուրդը» պիտի րոպեն մեկ երեսով տա այդ պաշտոնի բերած բոլոր արտոնությունները։ Իրեն դա հաստատ զայրացնում է, դրա համար էլ պոռթկում է՝ «Ալեն Սիմոնյանն ի՞նչ կապ ունի, եթե Հայաստանում ԱԺ նախագահը պիտի էշով ման չգա»։ Այսինքն՝ էշի և 200 հազար դոլարանոց մեքենայի միջև ոչ մի միջանկյալ տարբերակ չկա, կամ մեկն է, կամ մյուսը։ Իսկ եթե ժողովուրդը սա չի հասկանում, ուրեմն իսկապես կրթության հետ կապված խնդիրներ ունի։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2005 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ