...

Եվ փրկեա զմեզ ի ձեր սաղե․․․

Եվ փրկեա զմեզ ի ձեր սաղե․․․

Բագրատ եպիսկոպոս Գալստյանը հայտարարել է, թե «Դիմադրություն» շարժման՝ նոյեմբերի 5-ին կայանալիք հանրահավաքին մասնակցելու է նաև Հայ Առաքելական Եկեղեցին, ու ելույթ է հնչելու Վեհափառի օրհնությամբ։

Հանրահավաքին մասնակցելու է նաև Ռոբերտ Քոչարյանը, և այս փաստը բավականին բարդացնում է «Վեհափառի օրհնությամբ» հնչելիք ելույթի բովանդակության ընտրությունը։ Տերունական աղոթքն այնքան էլ ցանկալի չէ, որովհետև «․․․ և փրկեա զմեզ ի չարե» խոսքերը հավասարապես կարող են որպես իրենց հասցեին հնչած վիրավորանք ընդունել և՛ Ռոբերտ Քոչարյանը, և՛ Նիկոլ Փաշինյանը, ու երկուսն էլ իրավացի կլինեն։ Ավելին՝ նույնիսկ տասը պատվիրանները չի կարելի հիշատակել, որովհետև «մի սպանիր», «մի գողացիր», «մի շնացիր», «սուտ վկայություն մի տուր» և մյուս պատվիրանները ևս հավասարապես ուղղված են ինչպես ընդդիմության, այնպես էլ իշխանությունների դեմ։

Մնում է ենթադրել, որ Եկեղեցին կգնա ամենահեշտ ճանապարհով։ Այն է՝ ընդհանրապես ուշադրություն չի դարձնի ասելիքի բովանդակության վրա, բայց ելույթը կհնչեցնի ռուսերեն սինխրոն թարգմանությամբ։

ՎԱՐԿԱՆԻՇ

   595 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ