...

Եվս մեկ ազդակ՝ Եկեղեցուց

Եվս մեկ ազդակ՝ Եկեղեցուց

Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի նախագահությամբ՝ Գերագույն հոգևոր խորհուրդը, անդրադարձ կատարելով Հայաստանում և Արցախում հետպատերազմյան իրավիճակին, հանդես եկավ հայտարարությամբ, որում նշված է. «Անցնող այս ժամանակահատվածում կայացված որոշումների, հակամարտության այսօրինակ հանգուցալուծման և ազգային համերաշխության վերականգնման համար, միմիայն օրինականության նկատմամբ անվերապահ հարգանքով, պետք է պատասխանատվություն կրեն բոլոր պատկան մարմինների իրավասու պաշտոնյաները՝ չբացառելով նաև հրաժարականների հավանականությունը»։

«ՉԻ». Ահա և Հայ Առաքելական Եկեղեցին էլ իր խոսքն ասաց: Հայտարարությունը շատ ավելի ծավալուն է, սակայն այս պարբերության մեջ է հիմնական ասելիքը: Այն է. քաղաքական ուժերը՝ իշխանությունն ու ընդդիմությունը, պետք է ինչ-որ լուծում գտնեն, փորձեն այս ճգնաժամից դուրս գալ հնարավորինս անցնցում և պահպանելով օրենքի գերակայությունը:
Ընդ որում՝ Եկեղեցին նաև ակնարկում է, որ այս իրավիճակի համար ինչ-որ պաշտոնյաներ պետք է հրաժարական տան: 

Մենք հաճախ ենք քննադատել Կաթողիկոսին՝ տարբեր հարցերի շուրջ, ներքաղաքական կյանքին միջամտելու համար, բայց սա այն դեպքը չէ: Այստեղ ոչ թե ներքաղաքական ճգնաժամ է, այլ պետականության և ինքնիշխանության: Ու Եկեղեցին էլ՝ չասենք իշխանության դեմ է դուրս եկել, բայց ըստ էության չի ընդունում վերջինիս գործելաոճը: Իշխանությունների համար սա հերթական ազդակն է, որպեսզի վերջ տան մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղության մեջ ընկնելու քաղաքականությանը և գիտակցեն, որ հասարակության նորանոր շերտեր են պահանջում քաղաքական այս բարդ իրավիճակում գտնել փոխզիջումային, կոմպրոմիսային լուծումներ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   798 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ