...

Եզն ապամոնտաժեցին, դանակավորները քչացան

Եզն ապամոնտաժեցին, դանակավորները քչացան

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը լուսանկարներ է հրապարակել և գրել. «Ապամոնտաժման հերթը հասավ պատմության թանգարանի շենքից կառչած կրպակին: Բացառություններ չկան. քաղաքի տեսքն աղճատող ամեն ինչ նույն վերջն է ունենալու»:

«ՉԻ». Որ մի լավ բան է լինում, դա բացառապես Տիգրան Ավինյանի շնորհիվ: Թե չէ բոլտ, գայկա... կույր պետք է լինել չնկատելու համար:

Իմիջիայլոց, քանի որ համացանցասերների մի մասը մեծարում է կրպակը հերոսաբար ապամոնտաժողներին, ասենք, որ Երևանի դե յուրե քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այս կրպակի հեռացման վերաբերյալ ոչինչ չի գրել: 

Հասկանալի է, առջևում ընտրություններ են, Ավինյանը պետք է ցույց չտա՞, որ գործ է անում՝ ի տարբերություն քաղաքապետի:

Հ.Գ. Էն Սարալանջի ճամփին ցցված CPS-ի բենզալցակայանը շատ սիրո՞ւն է, պրն Ավինյան:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   720 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ