...

Գլուխ գովելու բան են գտել

Գլուխ գովելու բան են գտել

Աժ պատգամավոր, ՔՊ ցուցակում կրկին անցողիկ տեղում հայտնված Գևորգ Պապոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Կալանավայրերում հաղթել է «Հայաստան» դաշինքը։ Սա ամենամեծ ապացույցն է, որ իշխանությունը վարչական որևէ լծակ չի կիրառել որևէ տեղ»։

«ՉԻ». Ինչո՞ւ եք միայն մեկ ցուցիչի մասին բարձրաձայնում: Սա նաև նշանակում է, որ տապալել եք քրեական ենթամշակույթի դեմ պայքարը, քանի որ դատապարտվածները զրկված են եղել իրենց կամքն ազատորեն արտահայտելուց: Քվեարկել են այնպես, ինչպես նրանց հրահանգել են զոն նայողները:

Դուք էիք ասում, որ լավացրել եք դատապարտյալների սնունդը և կենցաղի մյուս պայմանները: Ինչո՞ւ մարդիկ պետք է քվեարկեին ձեր դեմ, եթե չլիներ պարտադրանք, թեկուզ՝ ուրիշ կողմից: Միայն այս իշխանության մտքով կանցնի պարծենալ, որ իրենք չեն պարտադրել, բայց չեն կարողացել կանխել, որ ուրիշները չբռնանան մարդկանց կամքին:

Սա նույն օպերայի շարունակությունն է, թե մենք չենք ազդում դատական իշխանության վրա, բայց չենք էլ կարողանում այնպես անել, որ նույնը չանեն նախկինները:

Ավելին, ոչ միայն կալանավայրերում, այլ նաև դուրսն եք ձախողել այդ ենթամշակույթի դեմ պայքարը: Դրա վառ ապացույցը թաղային հեղինակությունների ու գողական աշխարհի ակտիվ ներգրավվածությունն էր ընտրական գործընթացին: Եվ շնորհակալ եղեք հանրությունից, որ չստանալով իրավապահ մարմինների աջակցությունը, չընկրկեցին հանցագործ տարրերի ճնշումներին, երբեմն ուղիղ մերժելով, երբեմն ստելով, թե ձեր նշած ուժին կընտրենք, գնացին և ընտրեցին իրենց խղճի մտոք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   659 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ