Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհին Ադրբեջանի կողմից մաքսակետ դնելու փաստին, հայտարարել է, որ դրանով Ադրբեջանը մտել է հայկական կողմի տրամաբանության մեջ:
«ՉԻ». Բանն այսպես է եղել: Հայաստանը Ադրբեջանին ասել է՝ արա´, հլը արի, մտի մեր տրամաբանության մեջ: Ադրբեջանը հարցրել է՝ էդ ո՞րն է: Մերոնք էլ ասել են՝ գնա, Գորիս-Կապան ճանապարհին մաքսակետ դիր: Ադրբեջանն էլ մտածել է, որ պրինցիպի վատ տրամաբանություն չի, ու այդպես մաքսակետ է դրել:
Ուղղակի ամբողջ խնդիրն այն է, որ ադրբեջանցիները մի քիչ քյալոտ են, լավ չեն հասկանում մեր տրամաբանությունը: Բացատրում ենք, բացատրում, մեկ է՝ չեն հասկանում, որ սահմանի այս ու այն հատվածներում բարձունքներ գրավելը, կրակելը, զորքեր կուտակելը մեր տրամաբանության մեջ չի մտնում: Կոպիտ ասած՝ իրենք ներխուժում են մեր տրամաբանության մեջ: Ընդհանրապես, Ադրբեջանում հիմա տրամաբանագետների սով է, դրանից է այս ամբողջ կաշ-կալամաշը:
Այնպես որ, Ադրբեջանի հետ պետք է նաև տրամաբանիզացիայի գործընթաց սկսել, որ մեր տրամաբանության մեջ մտնեն, հակառակ դեպքում, շարունակելու են մեր տրամաբանությունից դուրս գալ: