...

Հարևանը Գուգուշն է

Հարևանը Գուգուշն է

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը գրել է. «Արդեն երկրորդ օրն է, ինչ Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող ճանապարհը: Այսօր էլ դադարեցվել է գազամատակարարումը դեպի Արցախ՝ իրավիճակը ձմռան այս օրերին տանելով դեպի հումանիտար աղետ:

Մեզ համար նոր չէ հարևանների այս վարքը»:

«ՉԻ». Մեռնենք քո պոլիտկոռեկտ ջանիի՜ն: Շատ նուրբ դիվանագիտական ակնարկներով է խոսում:

Այնպես է գրել, կարծես խոսքը գնում է կողքի հարևան Գուգուշի մասին, որը դռելով պատ է ծակում ու անհանգստացնում հարկի բնակիչներին:

Հետաքրքիր է, թե ինչքան է մտածել, թե ոնց ձևակերպի Ադրբեջանի հերթական ագրեսիվ գործողությունը: Գրեր՝ ա*երի, ֆեյսբուքը բլոկ կաներ (մենք էլ ենք խուսափում, թե չէ մեզ էլ բլոկ կանեն), գրեր՝ թուրք-ադրբեջանական սադրանք, Ռուբեն Ռուբինյանը կնեղանար:

Ճիշտը հարևանն է: Համ էլ՝ հարևանների հետ կարելի է լեզու գտնել, եթե իհարկե, լեզվին տիրապետում եք: 


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   338 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ