...

Հասանք դպրոցին ու ընտանիքին

Հասանք դպրոցին ու ընտանիքին

Ելույթ ունենալով «Հնարավորություններ և խոչընդոտներ․ կանանց տեղն ու դերը Հայաստանում» համաժողովում՝ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հայտարարել է, թե «գտնում եմ, որ հարյուրամյակներ մենք թերացել ենք, և այն, ինչ երեխաներին սովորեցնում են դպրոցում կամ ընտանիքներում, ընդամենը խոսքեր են և չեն բխում մեր իրական կյանքից»։

Տիկին Հակոբյանն, ինչպես միշտ, իրավացի է։ Դպրոցներում երեխաներին իսկապես էլ ինչ-որ անհեթեթ բաներ են սովորեցնում՝ մայրենի լեզու, գրականություն, պատմություն, մաթեմատիկա․․․ Էլ չենք խոսում բարոյական դաստիարակության մասին՝ իբր պիտի վտանգի պահին պաշտպանել հայրենիքը, պահպանել բնությունը, հարգել մեծերին․․․ Լավ չե՞ք, արա՛։ «Իրական կյանքից բխում է», որ վտանգի պահին պետք է թռնել երկրից, բնությունը խորոված ուտելու համար է, իսկ հարգել պետք է ոչ թե մեծերին, այլ փողատերերին և նրանց, ովքեր ֆեյսբուքում ավելի շատ լայքեր ունեն և այլն, բայց այդ ամենի մասին ոչ մի դասագրքում ոչինչ չկա։ Եվ ընդհանրապես՝ դպրոցի գաղափարն ինքնին ժամանակավրեպ է, որովհետև նպատակ ունի երեխաներին գիտելիքներ տալ։ Որպես ի՞նչ։ Չէ՞ որ որևէ պաշտոն ստանալու համար պետք է ոչ թե գիտելիքներ ունենալ, այլ չոմբախն առած՝ որևէ քաղաքից գոռգոռալով գալ Երևան, բիզնես զարգացնելու համար պետք է ընդամենը կարողանալ մի երկու բարեգործական հիմնադրամների փող փոխանցել, իսկ մաթեմատիկա կամ աշխարհագրություն ընդհանրապես պետք չի՝ կարելի է հաշվապահ վարձել կամ զանգել տուրիստական գործակալություն։

Ընտանիքներում է՛լ են սխալ սովորեցնում երեխաներին։ Իբր՝ կինը պիտի համեստ լինի, կնոջ դերն ընտանեկան օջախը վառ պահելն է․․․ Կնոջ տեղը ամուսնու կողքին է կամ նրա թիկնապահների պահած «զոնտիկի» տակ։ Տղա երեխան էլ պիտի ոչ թե արժանապատվորեն պաշտպանի իր պատիվը, այլ շրջապատին կանչի, որ դիմացինի թևերը ոլորեն՝ ինքը թքի էրեսին։ Այ երբ բոլոր այս չափորոշիչները պաշտոնապես կհաստատվեն դպրոցներում և ընտանիքներում՝ երջանիկ ապագան կթակի բոլորիս դուռը։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   931 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ