...

Ստոպ-կադր

Ստոպ-կադր

Մի քանի օր է, Աննա Հակոբյանը 2011-2017 թվականներին արված իր լուսանկարներն է հրապարակում ֆեյսբուքյան էջում, որտեղ մեկումեջ Նիկոլ Փաշինյանի հետ է:

Չգիտենք, այս շարքը նորաձև կրթության շրջանակներում է հրապարակում, թե ոնց, բայց մի լուսանկար էլ մեր կողմից ավելացնենք, կարող է այդ շարքին միացնել:

Լուսանկարում Աննա Հակոբյանը Նիկոլ Փաշինյանի հետ միասին «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում է, որտեղ տեղի էր ունենում Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը երիտասարդության ներկայացուցիչների հետ, 2007 թվականի նոյեմբերի 3-ին:

Ընդ որում, նախօրոք պայմանավորվել էին՝ պիտի առաջին շարքում նստեն, որ լավ տեսնեն Նախագահին, վերջինս էլ՝ իրենց: Թե քանի անգամ են ծափ տվել Տեր-Պետրոսյանի ելույթի ժամանակ, թող իրենք ասեն: 

Հաստատ Աննա Հակոբյանն ինքն էլ ունի այս լուսանկարներից, բայց հավանաբար մի գողտրիկ տեղ թաքցրել է, որ մարդ չտեսնի: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1319 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ