...

Նիկոլ Փաշինյանի երազը

Նիկոլ Փաշինյանի երազը

Ահավոր ծանր վիճակում է։ Չինաստան գնալուց առաջ Աննան պահանջել է, որ շատ արագ կամ եկեղեցով ամուսնանան, կամ ԶԱԳՍ-ով։ Ինքը մի քանի անգամ փորձել է թեմայից շեղվել, բայց Աննան անդրդվելի է մնացել․ «ես ձեր սորտը լա՛վ գիտեմ, հեն ա, Ալենչոն էլ կնգանից ա բաժանվել, կարող ա՞ մտածել ա՝ գնում եմ Չինաստան, էլ հետ չեմ գալու, մնալու ես ազապ տղա, թող ինքն էլ նավսյակի ազապ լինի․․․»։ «Ա՛յ Աննա ջան», փորձում է առարկել ինքը, «ախր ասի՛նք արևմտամետ եմ, հո չասի՞նք էդքան», բայց Աննան շարունակում է․ «էլ մի՛ սկսի, բա դու չէի՞ր ասում՝ Կաթողիկոսը պիտի ամուսնանա Եկեղեցու հետ, դե Ալենի փայ Եկեղեցին էլ դու ես, քո առաջ ա աղոթում, համ էլ՝ դավաճանության խնդիր չի առաջանա, որպես ալենь՝  կոտոշները գլխանց աճած են․․․»։ Մի խոսքով՝ ճար չկա, գնում են եկեղեցի։ 

Ճանապարհին կասկածը սիրտն է ընկնում․ բա որ հանկարծ ճանաչեն ու չպսակե՞ն։ «Լսի՛, Աննա, արի հետաձգենք՝ մինչև նոր Կաթողիկոս գտնելը», ասում է ինքը, բայց Աննան շատ կտրուկ ընդհատում է․ «կարող ա՞ գիտես Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի եմ, որ ոնց ուզես՝ ֆռցնես, նոր կաթողիկոս գտնելու մեջ ի՞նչ կա, պիտի մորուքավոր լինի, խասյաթով ստորաքարշ լինի, մունդռիկ լինի, բոլոր ասածներդ հլու-հնազանդ կատարի․․․»։ «Էլ մի՛ սկսի, Քոչարյան Անդոն առանց էն էլ զբաղված ա», առարկում է ինքը․․․ 

Ի վերջո՝ որոշում են ռիսկի չդիմել և ծպտյալ պսակադրվել։ «Մենակ թե՝ էն Ռոմանոսին քավոր չնշանակես, կողքներս կանգնի՝ կիմանան ամուսնական առաջին գիշերվա տարոսիկ ա», ասում է Աննան ու «կրթվելը նորաձև է» գրությամբ խաչազարդ գլխաշորով փակում դեկոլտեն, իսկ ինքը կանաչի ծախողի կեպին գլխից հանում է, փորը ներս քաշում, ու այդպես էլ համեստ քայլքով մտնում են եկեղեցի։

Ներս մտնելուն պես քահանան, ինչ-որ տարօրինակ սառնություն զգալով, խաչակնքվելով ետ-ետ է գնում, բայց, իր անբացատրելի երկյուղի պատճառը չհասկանալով, այնուամենայնիվ որոշում է սկսել ծեսը։ «Տե՞ր ես, որդյակ», հարցնում է՝ խաչը պարզելով․․․ «Տերը ո՞րն ա, այ ախպեր, ես ի՞նչ կապ ունեմ, ես ընդամենը մոդերատոր եմ, շատ էլ՝ որ եկել ստեղ կանգնել եմ» սկսում է ինքը, ու անտեսելով Աննայի՝ արմունկով կողերին հասցրած թաքուն հարվածները, շարունակում․ «համ էլ, պետք եղավ՝ քեզ էս եկեղեցուց դուրս կշպրտեմ, դու էդ աջհամբույրի ՀԴՄ կտրոնը տալիս ե՞ս»։ «Այդ դո՞ւ ես, Նիկողայոս», քմծիծաղ է տալիս քահանան, «ետի՛ս գնա»։ Անկախ իրենցից՝ իրենք ենթարկվում են այդ ազդու հրամանին և ետ-ետ գնում, բայց վերջին պահին Աննան նկատում է, որ ինչ-որ մեկը, արտաքինից Ալենչոյին շատ նման, մոտենում ու պատկառելի աջհամբույր է տալիս քահանային․․․

Արթնանում է հակասական զգացողություններով։

ՎԱՐԿԱՆԻՇ

   228 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ