...

Հետամնաց էլ դարձանք

Հետամնաց էլ դարձանք

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը «Հնարավորություններ և խոչընդոտներ. Կանանց տեղն ու դերը Հայաստանում» խորագրով համաժողովում ելույթի ժամանակ ասել է. «Մեզ անուղղակիորեն սովորեցրել են, որ երջանկությունը անառակների բանն է: Առաքինի հայ կինը տառապյալ հայ կինն է: Որքան ավելի տառապյալ, այնքան ավելի առաքինի, ավելի վեհ, ավելի ակնածելի: Մենք ընդհանրապես չունենք բարոյական ու երջանիկ հայ կնոջ կերպար: Եթե բարոյական, ապա՝ միմիայն տանջված: Եթե երջանիկ, ապա՝ միմիայն թեթևսոլիկ»:

«ՉԻ». Հետաքրքիր է, թե որտե՞ղ և ո՞վ է մեզ սովորեցրել, որ երջանկությունը անառակների բանն է: Կամ որտեղի՞ց է որոշել, ընդհանրապես չունենք բարոյական ու երջանիկ հայ կնոջ կերպար:

Օրինակ, Գոհար Գասպարյանը չի՞ կարող լինել բարոյական ու երջանիկ հայ կնոջ կերպար: Հարյուրավոր նման օրինակներ կարող ենք բերել: 

Իսկ Աննա Հակոբյանը ճանաչո՞ւմ է Կոկո Շանելին: Որը ծանր մանկություն է ունեցել, մանկատանն է մեծացել, տառապանքների ու զրկանքների ճանապարհով հասել է այնպիսի բարձունքների, որ մինչև հիմա էլ ֆրանսիացիների համար հպարտության և երկրպագման աղբյուր է: Այնպես որ, միայն մեզ մոտ չեն «տառապյալ» կանայք առաքինի կերպարներ համարվում: 

Բոլոր ազգերի մոտ է այդպես, բայց որոշել է կանանց երջանկության հայկական սպեցիֆիկ բաներ մոգոնել: Իբր թե մենք մինչև հիմա հետամնաց ենք, կնոջը երջանիկ ենք համարում, եթե նա անցել է պայքարի, զրկանքների, տառապանքների միջով: Կնոջը գնահատել չգիտենք:

Ավելի լավ էր, մի նախադասություն ասել. կանանց տոնը շնորհավոր: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1722 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ